Հռոմի պապը բաց կթողնի տոնական պատարագը՝ ոտքի հիվանդության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի ղեկավարի Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում նախատեսված պատարագները 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և 2021 թվականի հունվարի 1-ին՝ ոտքի հիվանդության սրացման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Հռոմի պապի աջ ոտքի ցավը բուժելու համար պարբերաբար ֆիզիկական թերապիա է անցնում: Այնուամենայնիվ, նա բաց է թողնում նման կարևոր իրադարձությունը երկար տարիների ընթացքում առաջին անգամ:
Այդուհանդերձ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունվարի 1-ին Առաքելական պալատի գրադարանից «Տիրոջ հրեշտակ» ավանդական աղոթքով դիմելու է հավատացյալներին:
Դեկտեմբերի 31-ի երեկոյան նախատեսված պատարագին Հռոմի պապին կփոխարինի կարդինալական կոլեգիայի դեկան Ջիովաննի Բատիստա Ռեն, իսկ հունվարի 1-ի առավոտյան պատարագը կմատուցի Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը:










