ԻՊ-ը ստանձնել է Պալմիրայի մոտակայքում սիրիական բանակի նկատմամբ ջախջախիչ հարձակման պատասխանատվությունը

18:04 • 01.01.21

Հինգշաբթի օրն «Իսլամական պետություն» խմբավորումն ջախջախիչ հարձակում է գործել ուղևորատար ավտոբուսի վրա, որը երկրի արևելյան շրջանում Սիրիայի արաբական բանակի տասնյակ զինվորներ և խաղաղ բնակիչներ էր տեղափոխում: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Հաջորդ օրն «Իսլամական պետությունը» հայտարարել է Պալմիրա և Դեր Զոր քաղաքների միջև հարձակման մասին, որը խլել է սիրիական արաբական բանակի 20 զինվորի և 8 խաղաղ բնակչի կյանք:

Հարձակումը, որն իրականացվել էր դեկտեմբերի 30-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 4-ին, «Իսլամական պետության» կողմից տարվա ամենաարյունալի հարձակումն էր և այն եզակի հարձակումներից մեկը, որոնք վերջերս իրականացվել են երկրի արևելյան շրջանում:

Ի պատասխան «Իսլամական պետության» հարձակման՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեծ քանակությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնական և արևելյան շրջանների ուղղությամբ՝ թիրախավորելով Բադիյա Ալ-Շամ շրջանում գտնվող ահաբեկչական մի քանի դիրքեր:

Ըստ Հոմսի նահանգային աղբյուրի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը տասնյակ հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին՝ մեծ կորուստներ պատճառելով «Իսլամական պետության» զորքերին:
Իսլամական պետությունը 2020 թվականինին ավելացրել է իր հարձակումները Սիրիայի արաբական բանակի դեմ: