ԵՄ Խորհրդի նախագահությունը կես տարով փոխանցվել է Պորտուգալիային

10:38 • 01.01.21

Հունվարի մեկից Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը Գերմանիայից կես տարով փոխանցվել է Պորտուգալիային, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ Պորտուգալիան այնուհետև հուլիսի մեկին նախագահությունը կփոխանցի Սլովենիային:

Նշվում է, որ ԵՄ Խորհրդում սա Պորտուգալիայի արդեն չորրրորդ նախագահությունն է, որն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով:

Ավելի վաղ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել էր Պորտուգալիայի նախագահաության երեք հիմնական առաջնահերթությունները՝ տնտեսական վերականգնում, սոցիալական հիմքի ամրապնդում և ավելի անկախ, բայց միևնույն ժամանակ աշխարհի համար ավելի բաց Եվրոպայի ստեղծում:

Նախատեսվում է, որ հունվարի հինգին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Լիսաբոն, որտեղ կներկայացվի ԵՄ Խորհրդում երկրի նախագահության ծրագիրը: