Իրանն ուրանի հարստացումը հասցնում է 20%-ի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

21:53 • 01.01.21

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության կառավարիչների խորհրդին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Իրանի`ուրանի հարստացումը 20 տոկոս հասցնելու մտադրության մասին:

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցի չՄիխայիլ Ուլյանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, 2018 թվականին Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն պես, Իրանը սկսել էր ուրանի հարստացման և հետազոտական գործունեության հետ կապված իր պարտավորությունների փուլային կասեցումը և հայտարարել, որ այդ գործընթացն ավարտվելու է 2020 թվականի հունվարին:

Նույն թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ Թեհրանը շարունակում է հարստացնել ուրանը 4,5 տոկոսի, հակառակ նրան, որ այն չպետք է գերազանցեր 3,67 տոկոսը: