Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում Հս. Կորեային «թանկագին հանգստություն» է մաղթել և երդվել «անձնուրաց նվիրված» մնալ ժողովրդին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում երկրի ժողովրդին հանգստություն է մաղթել, ինչի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
«Ես անկեղծորեն երկրի բոլոր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, իսկ սիրելի ժողովրդին՝ թանկագին հանգստություն»,-ասել է Կիմ Չեն Ընը:
Բացի այդ, Պետական խորհրդի նախագահն Ամանորի ուղերձում կրկին երդվել է, որ իր «անձնուրաց նվիրվածությունը հզոր ժողովրդին» երբեք չի փոխվի:
Նոր տարվա կապակցությամբ Կիմ Չեն Ընը այցելել է Փհենյանում գտնվող դամբարան, որտեղ հարգել է իր պապի և հոր հիշատակը:










