«Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա». Շուռնուխի գյուղապետ (տեսանյութ)

15:22 • 02.01.21

Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշում է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,-ասաց համայքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: