ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխին հարող տարածքում, Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի. Սյունիքի մարզպետ

20:06 • 02.01.21

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կոչը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ սյունեցիներ

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։ Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ»: