Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի այլ գոտում․ վարորդը տեղում մահացել է․ Shamshyan.com

10:16 • 02.01.21

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։15-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Մախմուդյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով Գ․ Մախմուդյանը տեղում մահացել է։  Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: