Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» բետոնե պարսպին. կա 1 զոհ, 1 վիրավոր. մեքենայում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական. Shamshyan.com

19:45 • 02.01.21

Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական: