83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը

21:56 • 02.01.21

Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը:

«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։

Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ազիզ Ամարի Թամոյանը ծնվել է 1933-ի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում, այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ: 1989-նի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997-ին՝ «Աշխարհի Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։

Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը։ Միաժամանակ «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերի հեղինակն է։