Չինաստանում կարծում են, որ կորոնավիրուսի բռնկման պատճառն ամբողջ աշխարհում առանձին բռնկումներն են
Կորոնավիրուսի համավարակի պատճառը ամբողջ աշխարհում առանձին բռնկումներն են, այդ մասին են վկայում մեծ թվով ուսումնասիրություններ: Այս մասին Xinhua գործակալության և Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է երկրի արտգործնախարար Ուանգ Յին:
Արտգործնախարարն ընդգծել է, որ Չինաստանում անհայտ վիրուսի տարածումից հետո երկրում սկսվել է համաճարակաբանական հետաքննություն, հայտնաբերվել է հարուցիչը և հրապարակվել են բոլոր հիմնական տվյալները:
«Մենք ապատեղեկատվության, քաղաքականացման փորձերի և ստիգմատիզացիայի դեմ պայքարի առաջնագծում էինք: Մենք վճռականորեն տրամադրված էինք ապահովել, որ համաճարակի դեմ պայքարի օբյեկտիվ իրականությունն ու հավաքական հիշողությունը չխեղաթյուրվեին ստերով», - շեշտել է պաշտոնյան:










