Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Opel-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված ՎԱԶ-2115 ավտոմեքենային. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Գասպարյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Հր. Ներսիսյան փողոցի 5-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 18-ամյա Թաթուլ Բաղդասարյանին և 20-ամյա Հրաչ Աբրահամյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթից հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Բաղդասարյանի կողմից կայանված ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենային:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություներով, Opel-ի վարորդ Ա. Գասպարյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










