Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գլխավորությամբ, ստուգումներ է անցկացրել Սիրիայի Իդլիբ նահանգում կառուցվող օբյեկտներում, որոնք չեն գտնվում պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Պաշտոնյաներն ստուգել են տեղահանված անձանց համար կառուցվող ժամանակավոր աղյուսե տները: Պատվիրակության կազմում են եղել երկրի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին, ժանդարմերիայի գեներալ Արիֆ Չեթինը, Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Մեհմեդ Գուլուոլուն, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձինք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբի կողմից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող փախստականների ճամբարներում պահվող սիրիացիներն ստիպված են տաքացնել իրենց վրանները՝ այրելով հին հագուստներ, ստվարաթուղթ, ճյուղեր և նեյլոն: Նրանք զրկված են վառելիք գնելու հնարավորությունից, որի մենաշնորհը պատկանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը: Վերջիններիս ղեկավարներին է պատկանում այս տարածքում վառելիքի միակ ընկերությունը՝ «Վատադ»-ը:










