Ալյասկայի ափերին 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ալյասկայի ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել: Այս մասին հայտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Գերատեսչության տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադակ քաղաքից 235 կիլոմետր հարավ-արևմուտք, իսկ օջախը գտնվել է 17.1 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:










