Էբոլան հայտնաբերած գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին

12:44 • 03.01.21

Պրոֆեսոր Ժան-ժակ Մուեմբե-Թամֆումը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների առաջացման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

Նշենք՝ Մուեմբե-Թամֆումն 1976 թվականին օգնել է հայտնաբերել էբոլա վիրուսը՝ հիվանդության զոհերից վերցնելով արյան առաջին նմուշները:

Գիտնականի խոսքով՝ սպառնալիքի պատճառն անտառահատումներն են, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ մարդկային շփումների քանակի ավելացման: Լրատվամիջոցի զրուցակցի կարծիքով՝ դա հետագայում կարող է հանգեցնել «մեծ համաճարակի»:

Մասնագետը չի բացառել այնպիսի վարակի հայտնաբերումը, որը կտարածվի COVID-19-ի արագությամբ և կլինի էբոլայի նման մահացու:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նոր պաթոգեններ կհայտնվեն: Եվ սա կարող է վտանգ  ներկայացնել ողջ մարդկության համար»,- եզրափակել է նա: