Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ 22 մարդ է զոհվել

21:16 • 03.01.21

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Մուրադնագար քաղաքում հուղարկավորությանը ժամանակ զոհվել է 22 մարդ՝ դիակիզարանի տանիքի փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է NDTV-ն:

Նշվում է, որ տասնյակ մարդիկ փլատակների տակ են հայտնվել: Փրկարարական գործողության արդյունքում ընդհանուր առմամբ 38 մարդ է դուրս բերվել: Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: