Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 24 150 դեպք

13:27 • 03.01.21

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 24 150-ով՝ կազմելով 3 236 787: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով:

«Վերջին մեկ օրում ՌԴ 84 մարզերում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 24 150 դեպք, այդ թվում՝ հայտնաբերված ակտիվ 2 613 (շուրջ 10,8%-ը) դեպքերն ուղեկցվում են առանց կլինիկական դրսևորումների», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 504 մարդ, ապաքինվել է 19 847-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումից ի վեր՝ երկրի ամբողջ տարածքում հայտաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 3 236 787 դեպք: Հիվանդության աճի ընդհանուր տեմպը կազմել է 0.8%: