2021 թվականից ՌԴ ՆԳՆ-ն կգործարկի տրանսպորտային միջոցների տեխզննման միասնական ավտոմատացված համակարգ

17:57 • 03.01.21

2021 թվականի մարտից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կգործարկի ավտոմեքենաների տեխզննման միասնական ավտոմատացված համակարգը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ գերատեսչությունն արդեն կարգավորել է այդ համակարգի աշխատանքի կարգը:

ՆԳՆ նախագծի համաձայն՝ համակարգը կաշխատի շուրջօրյա ռեժիմով, իսկ տեխզննման մասին բոլոր տեղեկությունները կպահպանվեն էլեկտրոնային եղանակով:

Ինչ վերաբերում է դրանց հասանելիությանը, ապա այն կթույլատրվի դաշնային և մարզային մակարդակով Պետվատոտեսչության աշխատակիցներին:

Բացի այդ՝ կիրականացվի ապահովագրողների մասնագիտական միավորումների հետ տեղեկությունների պաշտպանված փոխանակում: Որպես տեխզննման անցկացման արդյունքների մասին տեղեկությունները նույնականացնող կօգտագործվի ավտոմեքենայի կամ փոխադրամիջոցի ռեկվիզիտներից մեկի ախտորոշման քարտի համարը, թափքի համարը կամ անիվների համարը:

Նշենք՝ փոխադրամիջոցների տեխզննման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգը կգործարկվի 2021 թվականի մարտի 1-ից: Թարմացված համակարգը կհամապատասխանի տեխզննման անցկացման նոր կանոններին:

Այս առնչությամբ գերատեչությունից տեղեկացրել են, որ ախտորոշման քարտերի ձևակերպումը կկատարվի տեխզննման համակարգում անմիջապես էլեկտրոնային եղանակով՝ տեխզննումից առաջ և հետո փոխադրամիջոցի պարտադիր լուսանկարմամբ:

Միևնույն ժամանակ ձևակերպված ախտորոշման քարտը կստորագրվի զննումը կատարած տեխնիկական փորձագետի էլեկտրոնային ստորագրության միջոցով: