2020 թ. ընթացքում Իլոն Մասկի Tesla ընկերությունը մատակարարել է 499 550 էլեկտրոմոբիլ

20:36 • 03.01.21

Tesla էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերությունը զեկուցել է 2020 թվականին սպասվածից շատ մեքենաների մատակարարումների մասին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ Refinitiv ֆինանսական ընկերության տվյալների՝ ողջ տարվա ընթացքում ընկերությունը մատակարարել է 499 550 էլեկտրոմոբիլ: Մատակարարումների այս քանակը գերազանցում է Wall Street ընկերության կանխատեսումները, ըստ որի՝ տարվա կտրվածքով ընկերությունը կկարողանար մատակարարել միայն 481 261 մեքենա:

Այս առնչությամբ Tesla-ի հիմնադիր, ինժեներ Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, նշելով՝ «հպարտ է ընկերության թիմով՝ նման խոշոր հաջողության հասնելու համար»:

«Tesla-ի մեկնարկի ժամանակ ես լավատեսորեն մտածում էի, որ գոյոտևելու ընդամենը 10% հավանականություն կա»,- հավելել է ինժեները: