«ԱՄՆ-ում կորոնավիրուսի վիճակագրությունը չափազանց ուռճացված է». Թրամփ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից դեպքերի և մահվան դեպքերը չափազանց ուռճացված են` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից կիրառվող «ծիծաղելի» հաշվարկային մեթոդի պատճառով:
«Չինական վիրուսից դեպքերի և մահվան դեպքերը չափազանցված են ԱՄՆ-ում` ի համեմատ այլ երկրների՝ ՔԴԿ-ի ծիծաղելի հաշվարկային մեթոդի պատճառով: Այս երկրներից շատերը դիտավորյալ ոչ ճշգրիտ և նվազ թվեր են ներկայացնում», - գրել է Թրամփն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 20.4 միլիոնի սահմանը, որի պատճառով երկրում համավարակի սկզբից ի վեր մահացել է 350 հազար մարդ:










