Ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել քարերի վրա․ տուժածներն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com

13:31 • 04.01.21

Այսօր, հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն էլ իրենց անձնական ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց աղջիկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: