Պարգև Սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատության հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

18:30 • 04.01.21

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հունվարի 4-ին այցելել է Մարտունու շրջան: 

Տեղեկությունը տարածվել է Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջում։

 Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ: