Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը Քաթարի հետ
Պարսից ծոցի երկրների ղեկավարները՝ Սաուդյան Արաբիայում ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի 41-րդ գագաթնաժողովի մասնակիցները, խորհրդի անդամների միասնության և Քաթարի շուրջ հակամարտության ավարտի մասին հաղորդագրություն են ստորագրել: Հաղորդագրության ստորագրումը հեռարձակել է սաուդական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրել են Քաթարի և Քուվեյթի էմիրներ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Նավաֆ Ալ Ահմեդ Աս Սաբահը, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի թագաժառանգներ Մուհամեդ բեն Սալմանը և Սալման բեն Համադ Ալ Խալիֆան, ԱՄԷ-ի փոխնախագահ Մուհամմադ բին Ռաշիդը և Օմանի փոխվարչապետ Ֆահդ Բեն Մահմուդ Ալ Սաիդը:
Միևնույն ժամանակ, վերջնական հայտարարության հստակ բովանդակությունը դեռ չի բացահայտվում:
Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էլ-Ուլաա նահանգում տեղի է ունենում ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի 6 երկրների ղեկավարների 41-րդ գագաթնաժողովը: Չնայած կորոնավիրուսի համաճարակին, արաբական միապետերը նախընտրել են անձամբ հանդիպել, այլ ոչ թե առցանց հանդիպում անցկացնել: Այն պետք է տեղի ունենար 2020-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր`Քաթարի և նրա հարևանների միջեւ երկար սպասված հաշտեցման ծրագրի պատճառով:










