Այսօր ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Արցախ

13:09 • 05.01.21

Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ: