Բելառուսում տղամարդուն դատելու են բեղավոր ձնեմարդ սարքելու համար (լուսանկար)
Բելառուսի Գոմելի մարզում տղամարդը իր շենքի բակում բեղավոր ձնեմարդ է սարքել և դրա վրա գրել է ընդդիմության կարգախոսը` «Живе Беларусь», ինչի համար նրան պատրաստվում են դատել: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:
Նշվում է, որ երբ ձնեմարդը հալվել է, ոստիկան է եկել տղամարդու մոտ և արձանագրություն է կազմել չարտոնված պիկետի վերաբերյալ:
Իր հերթին, տղամարդը շրջանային ոստիկանության սպային խորհուրդ է տվել ձնեմարդու վրա արձանագրություն կազմել, քանի որ նա է բողոքել: Սակայն դա օգուտ չի տվել. ոստիկանության աշխատակիցը համարել է, որ ձնե քանդակը իրենից չթույլատրված պիկետ է ներկայացնում, և այժմ տղամարդուն դատելու են: Նրան սպառնում է տուգանք կամ վարչական կալանք:











