«Լուրջ հետևանքներ». ԵՄ-ն մտահոգ է Իրանում ուրանի հարստացման աճով

17:49 • 05.01.21

Եվրամիությունը մտահոգություն է հայտնում Իրանի կողմից ուրանի հարստացման 20% մակարդակի հասնելու կապակցությամբ: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:

«ԵՄ-ն խորը մտահոգությամբ է նշում Իրանի կողմից ուրանի հարստացման 20% մակարդակի հասնելու միջոցառումները: Այս քայլը նշանակում է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի ներքո Իրանի պարտավորությունների կատարումից հետ քայլ, ինչը լուրջ հետևանքներ կունենա», - ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանից տեղեկացրել էին, որ Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը տեղի է ունենում 20% մակարդակով: