Իրանը Ինտերպոլին խնդրել է Սոլեյմանիի սպանության գործով ձերբակալել 48 մարդու
Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով 48 մարդու որոնման վերաբերյալ Ինտերպոլին հայց է փոխանցել: Այս մասին հայտարարել է երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ Իրանին հաջողվել է հաստատել գեներալի սպանությանը 48 մարդու մասնակցությունը: Նրանց թվում, նրա խոսքով, կան ԱՄՆ պաշտոնատար անձինք, այդ թվում Պենտագոնում ծառայողներ և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ: Սակայն հիմնական դերը, շեշտել է Էսմեյլին, խաղում էր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեզ հաջողվել է նույնականացնել յուրաքանչյուրին: Անկախ այն բանից, թե նրանք ինչ դեր են խաղացել, «կարմիր ծանուցագիր» է ուղարկվել Ինտերպոլ»,-ասել է Էսմայիլին մամուլի ասուլիսի ժամանակ:










