Ճապոնական ԶԼՄ-ները Կուրիլյան կղզիների համար Ռուսաստանի հետ պատերազմի սցենար են գրել
Ճապոնական Nicovideo հեռուստաալիքը նյութ է հրապարակել Կուրիլյան կղզիների շուրջ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին: Հեղինակները փորձում են պարզել, թե ով կկարողանա հաղթել հավանական հակամարտությունում, ճապոնական կողմի համար եզրակացությունները հիասթափեցնող են: Այս մասին գրում է Московский комсомолец պարբերականը:
Դիտարկվում են Hyakuto հրատարակության փորձագետների տեսակետները: Նշվում է, որ Ռուսաստանի հետ ռազմական բախման ընթացքում Ճապոնիան ոչ միայն չի ստանա Կուրիլյան կղզիները, այլև կկորցնի իր մեծ հյուսիսային Հոկայդո կղզին, որտեղ կտեղակայվեն ռուսները: «Նման հավանականության առկայությունը ցույց է տալիս, որ ուժային սցենարը միանշանակ անընդունելի է ՝ կապված կղզիների կարգավիճակի խնդրի հետ»,-նշում են հեղինակները:
Ինչ վերաբերում է հենց ճապոնացիներին, ովքեր իրենց մեկնաբանություններն են թողել հրապարակման տակ, նրանք դեմ են Ռուսաստանի հետ պատերազմին, որը կարող է ողբերգական ավարտ ունենալ երկրի համար: «Ինչո՞ւ չի քննարկվում այն հարցը, որ կղզիներին սպառնացող վտանգի դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել միջուկային զենք»,-հարցրել է օգտատերերից մեկը: Բացի այդ, շատերը նշում էին, որ պատերազմը կարող է վերաճել համաշխարհային պատերազմի՝ քաղաքական հարաբերությունների գլոբալիզացման պատճառով:
Հիշեցնենք, որ Կուրիլյան կղզիների հետ կապված իրավիճակը, ըստ Տոկիոյի, պահանջում է կարգավորում, քանի որ պատերազմից հետո Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի ստորագրվել: Իսկ պաշտոնական ելույթներում և դասագրքերում Կուրիլները ճապոնացի քաղաքական գործիչները անվանում են «Հյուսիսային տարածքներ»:










