Լուկաշենկոն կորոնավիրուսն անվանել է պատիժ բնության նկատմամբ վատ վերաբերմունքի համար

20:03 • 05.01.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի և առողջության պայմանների անմիջական կապը, իսկ կորոնավիրուսը բնորոշել է որպես պատիժ բնության նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար: Այս մասին գրում է interfax.ru կայքը:

«Իմ հաղորդագրության մեջ (Ամանորի ուղերձում) ես խոսել էի էլեկտրական մեքենաների մասին, բայց հիմնական ուղերձն այն էր, որ Տերը մեզ հավանաբար պատժել է, քանի որ կոպիտ ենք վերաբերվում բնության հետ: Եթե բնության հետ ներդաշնակություն չունենանք, մենք անառողջ, իսկ մեր երեխաները աղքատ կլինեն»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն որոշել են ժամկետները, թե երբ ներքին այրման շարժիչներով մեքենաները պետք է անհետանան փողոցներից: «Մենք հնարավորություն ունենք դա անել ավելի վաղ, և կանենք»,-համոզված է Բելառուսի նախագահը: