Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինին իր ընկերն է համարում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր ընկերն է համարում։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է լրագրող Նաիլե Ասկեր-զադեին տված հարցազրույցում, որի մի հատվածը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։
Լրագրողի հարցին, թե արդյոք նա Պուտինին իր ընկերն է համարում, Լուկաշենկոն դրական պատասխան է տվել։
«Այո, ես նրան իմ ընկերն եմ համարում»,-ասել է նա։
Ընդ որում, Լուկաշենկոն ընդգծել է, որ նման զգացողություններ չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։
Բացի այդ, Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը մտադիր է լավ հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ:
«Մենք ցանկանում ենք և պետք է լավ հարաբերություններ կառուցենք ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Արևմուտքի երկրները, ինչպես նաև Ուկրաինան, չեն ընդունել քվեարկության արդյունքները և հրաժարվում են Լուկաշենկոյին համարել պետության լեգիտիմ ղեկավար։










