Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին  

14:33 • 06.01.21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։