Ես մինչ օրս ամաչում և ցավում եմ ուկրաինական ինքնաթիռի կործանման ողբերգական միջադեպի համար. Զարիֆ

13:41 • 07.01.21

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մինչ օրս ամաչում է և վշտահար սրտով ներողություն է խնդրում անցյալ տարի ուկրաինական ինքնաթիռի կործանման ողբերգական միջադեպի համար, գրում է IRNA-ն։

Instagram-ի իր էջում արված գրառման մեջ Զարիֆը հայտարարել է, որ մեկ տարի է անցել հունվարի 8-ի չարաբաստիկ լուսաբացից, երբ կործանվեց ուկրաինական ինքնաթիռը՝ խլելով տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր։

«Ես գիտեմ`ինչ դառը պահեր են վերապրում սգացող ծնողները, որոնք, կորցնելով իրենց ճագարներին, միայնակ են ապրում։ Ես նստել եմ նրանցից մի քանիսի կողքին և կարեկցելով սգացողներին` ամաչում եմ իմ անզորության համար։ Թեև ոչ մի դերակատարում կամ նույնիսկ տեղեկություն չեմ ունեցել կեսգիշերին ռազմական իրադարձությունների և սարսափելի ողբերգության մասին, բայց որպես խոնարհ պաշտոնյա, ում սիրտը լի է վշտով, ես ներողություն եմ խնդրել բոլորին, և դեռ ամաչում եմ կատարվածի համար»,- գրել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարությունը շարունակում է աշխատել ճշմարտությունը պարզելու, ընտանիքների տառապանքները թեթևացնելու, նրանց իրավունքների խախտումը թույլ չտալու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում ավելի ուշ  հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: