Ֆրանսիան դիտարկում է Արևմտյան Աֆրիկայից զորքերի դուրսբերման հնարավորությունը

10:57 • 08.01.21

Ֆրանսիան դիտարկում է Արևմտյան Աֆրիկայի Սահել շրջանում իսլամական ծայրահեղականների դեմ իր ռազմական ռազմավարությունը փոխելու և իր զորքերի մասնակի դուրսբերման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ արդեն հաջորդ ամիս Չադի մայրաքաղաք Նջամենայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհայտարարի Ֆրանսիայի մեծագույն միջազգային ռազմական օպերացիայի անցկացման ժամկետների մասին:

Բացի այդ՝ շաբաթվա սկզբին էլ Le Parisien-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել էր, որ Ֆրանսիան «ամենայն հավանականությամբ» 5100 զինծառայող կկրճատի Սահելի շրջանում:

Նշենք՝ Մալիում Ֆրանսիայի զորքերը ներկա են 2013 թվականից: