Թուրքիան Էգեյան ծովում զորավարժություններ կանցկացնի

21:51 • 08.01.21

Թուրքիան Էգեյան ծովի հյուսիսային և արևելյան հատվածներում զինավարժանքներ անցկացնելու նպատակով Navtex-ի (նավիգացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր է հրապարակել։

Հունական Kathimerini թերթը գրում է, որ ծանուցագրերից մեկի համաձայն՝ Թուրքիան նախատեսում է զորավարժություն անցկացնել Հալկիդիկի թերակղզում գտնվող Աֆոն լեռից արևելք ընկած տարածքում, որը ամբողջությամբ գտնվում է Հունաստանի իրավասության տակ։

Թերթը նա ընդգծում է, որ մյուս ծանուցագիրը նախատեսում է հունական Հռոդոս և Կաստելորիզո կղզիների միջև գտնվող տարածքում հրետանային և որոնողափրկարարական վարժանքների իրականացում։

Ամիսներ առաջ Թուրքիան հայտնել էր, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:

Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։

Ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»՝ իր գործընկերներին ուղղված նամակներում մեջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը վկայակոչել էր Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում։