Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռչել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները

13:16 • 08.01.21

Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելք և վերադարձել՝ Իրանին ցուցադրելով  ԱՄՆ ռազմաօդային ուժերի հնարավորությունները, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:

Նոր ռմբակոծիչների գործուղումը Մերձավոր Արևելք տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը դեռ կարող է փորձել վրեժ լուծել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմը 36 ժամ անընդմեջ թռիչք է կատարել Նյու Յորքի Մինոտ ռազմաօդային բազայից դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ՝ ամերիկյան ուժը ցույց տալու նպատակով հստակ ազդանշան ուղարկելով Իրանին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: