«ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունները ցնցել են համաշխարհային հանրությանը». Էրդողան
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունները ցնցել են համաշխարհային հանրությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
«ԱՄՆ-ում՝ այսպես կոչված «ժողովրդավարության օրրանում» տեղի ունեցած իրադարձությունը ցնցել է ամբողջ միջազգային հանրությանը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն, իսկ տուժածերին՝ ապաքինում»,- հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










