Թունիսում ձերբակալվել է «Ալ Կաիդա»-ի ղեկավարներից մեկը

13:02 • 08.01.21

Թունիսում ձերբակալվել է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ Թունիսի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Նշվում է՝ գործողությունն իրականացրել են տեղի հատուկ ծառայությունները:

«Ահաբեկչության դեմ պայքարի և ահաբեկչությունները կանխելու համազգային ջանքերի շրջանակներում ձերբակալվել է վտանգավոր ահաբեկիչ, «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը», - ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Նշվում է նաև, որ տղամարդը «թեժ կետերից մեկում խմբավորման ղեկավարի դեր է իրականացրել»:

Գործողության ընթացքում նրա հանցակիցները ևս վնասազերծվել են: