Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 361, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 161 415 է, մահվան դեպքերինը՝ 3604

11:13 • 08.01.21

Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 361 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 415-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2908 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 696 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3604-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 573 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 961, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 220-ով)։ Մեկ օրում արվել է 1700 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 604686 թեստ։