Մոսկվայի մերձակայքում գտնվող կահույքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում գտնվող կահույքի գործարանի տարածքում պահեստ է հրդեհվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԻՆ շրջանային ծառայությանը:
Հրդեհի մասին հայտնի է դարձել առավոտյան ժամը 07:30-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Ի սկզբանե հաղորդվում էր, որ 3000 քառակուսի մետր տարածքում այրվում է մետաղական պահեստը: Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության շտաբը պարզաբանել է, որ հրդեհի տարածքն աճել է ՝ դառնալով 8000 քառակուսի մետր:
Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան: Տեղում աշխատում է 82 մարդ և 25 միավոր տեխնիկա:










