Վրաստանում 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել է 34 մարդ

13:39 • 08.01.21

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 537 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական կառավարական stopcov.ge կայքը, նշելով՝ վերջին 24 ժամում կատարվել է 5265 թեստավորում։

Ներկայում երկրում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Մեկ օրում ապաքինվել է ևս 494 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189: Մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ, այդպիսով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 728:

Կարանտինային գոտիներում է գտնվում ընդհանուր առմամբ 508 մարդ: