«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա»․ Ռ․ Բադասյանը հանդիպեց քաղաքացիներին, որոնք պահանջում էին հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթուղթը հանրայնացնել (տեսանյութ)

12:13 • 08.01.21

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։

Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։