«Համաճարակի վատագույն ամիսները, կարծում եմ, դեռ առջևում են». Մերկել

11:42 • 08.01.21

Կորոնավիրուսի համավարակը կշարունակվի առնվազն ևս մի քանի ամիս, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

«Իհարկե, համաճարակի վատագույն ամիսները, ինչը, կարծում եմ, կարելի է կանխատեսել, դեռ առջևում են»,-հայտարարել է Մերկելը հինգշաբթի, հունվարի 7-ին,  Բունդեսթագում Քրիստոնեա-սոցիալիստական միության նիստում:

Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ կորոնավիրուսի դեմ արդեն առկա պատվաստանյութի շնորհիվ, դժվարին ժամանակը «կուղեկցվի հույսի շողով»: Համավարակից հետո «շատ բարդ խնդիր կլինի» ստեղծել հավասար կենսապայմաններ բոլոր քաղաքացիների համար, և այդ առումով կարևոր կլինի կանխել հասարակության պառակտումը, կարծում է Գերմանիայի կառավարության ղեկավարը: