5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել

19:00 • 08.01.21

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։

Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։