Մահացել է Կապիտոլիումի գրոհի ժամանակ տուժած ոստիկաններից մեկը

12:26 • 08.01.21

Կապիտոլիումի ոստիկանությունը հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի շենքում անկարգությունների հետևանքով վիրավորված աշխատակցի մահվան մասին: Այս մասին հայտարարություն է հրապարակված ոստիկանության կայքում:

«Այսօր (հունվարի 7-ին)  ժամը մոտ 21:30-ին (ուրբաթ, Երևանի ժամանակով ժամը 06: 30-ին) Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիկնիկը մահացել է ծառայության ժամանակ ստացած վնասվածքներից»,-ասված է փաստաթղթում:

«Սիկնիկը մասնակցել էր  չորեքշաբթի, հունվարի 6-ին, ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած բողոքի ակցիայի արձագանքման գործողությանը և վիրավորվել էր բողոքողների հետ ֆիզիկական շփման մեջ մտնելու ժամանակ»,- նշել են ոստիկանությունում:

Ընդգծվում է, որ այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվելու:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: