Եմենի Ադեն քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Եմենի Ադեն քաղաքում հունվարի 7-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել են տեղի բնակիչներն ու անվտանգության աշխատակիցները:
Պայթյունը տեղի է ունեցել հարավային ծովափնյա քաղաքի կենտրոնական բանտի մոտակայքում:
Անվտանգության համակարգի աղբյուրը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել դատարկ տարածությունում և վնասել է բանտի պատը:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:










