Մադրիդում առատ ձյան տեղումների պատճառով տարերային վտանգի մակարդակը 2007 թվականից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն մակարդակին (լուսանկարներ)

13:27 • 09.01.21

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը պատվել է «Ֆիլոմենա» փոթորկի բերած առատ ձյան տեղումներով: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղումները նաև ծածկել են հարևան Կաստիլիա Լա Մանչա շրջանի զգալի մասը:

Իսպանիայի մայրաքաղաքում ձյան տեղումների պատճառով տարերային վտանգի մակարդակը 2007 թվականից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն մակարդակին։

Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունում հայտարարել են, որ 21-րդ դարի սկզբից ի վեր ձյան տեղումներն ամենամեծն են լինելու տարածաշրջանի համար:

Իսպանիայից առաջ «Ֆիլոմենա» փոթորիկը եղել է Կանարյան կղզիներում, որտեղ ուժեղ քամիներ ու անձրևներ էին արձանագրվել։

Rare snowstorm closes Madrid airport, creates travel chaos | World News,The  Indian ExpressSnowstorm closes Madrid airport, creates travel chaos Malaysia News  Malaysia NewsRare snowstorm closes Madrid airport, creates travel chaos | Hindustan TimesRare snowstorm closes Madrid airport, creates travel chaos - TODAYRare snowstorm closes Madrid airport, creates travel chaosRare snowstorm closes Madrid airport, creates travel chaos - SWI  swissinfo.ch