Նորիլսկում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի
Նորիլսկում հայտնաբերվել է ձնահյուսի ժամանակ անհետ կորած տղամարդու մարմինը: Հունվարի 9-ին այս մասին տեղեկացրել է Կրասնոյարսկի և Խակասիայի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:
Այսպիսով, լեռնադահուկային բազայում զոհերի թիվը հասել է երեքի:
Ավելի վաղ փրկարարները ձյան տակ հայտնաբերել էին մեկուկես տարեկան երեխայի և կնոջ մարմիններ, ինչպես նաև մեկ դեռահասի, որի վիճակը գնահատվում է ծանր: Հայտնի է, որ չորս անձիք մեկ ընտանիքի անդամներ են:
Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին» հոդվածով, իսկ Կրասնոյարսկի դատախազությունն իր հերթին ստուգումներ անցկացնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am –ը, հունվարի 8-ին Մոսկվայի ժամանակով 23:40-ի դրությամբ «Գոռա Օտդելնայա» լեռնադահուկային լանջի տարածքում ձնահյուսի տակ է մնացել մինչև 6 շինություն:










