Սարատովի բնակչուհին փոշեկուլով սպանել է հորը

12:58 • 09.01.21

Սարատովի բնակչուհին հունվարի 7-ի գիշերը փոշեկուլով սպանել է իր 71-ամյա հորը։

Ինչպես հաղորդում է ren.tv-ն, սուրբծննդյան տոնակատարության ժամանակ հարազատների միջև վեճ է ծագել: 38-ամյա աղջիկը սկզբում ոտքերով ծեծել է թոշակառու հորը, իսկ հետո հարվածել ձեռքի տակ ընկած փոշեկուլով։

Որոշ ժամանակ անց տղամարդը գլխին ստացած բութ վնասվածքից մահացել է։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։