Թրամփն անկարող է իրականացնել նախագահի լիազորությունները. Բայդեն
ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, թե ողջունում է իր երդմնակալությանը երկրի ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի ներկայությունը, և ուրախ կլինի, եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ արարողությանը չգա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ դեմոկրատ քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է Դելավեր նահանգում իր ելույթի ժամանակ:
Բայդենը ասել է, թե չի կասկածում, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունները կկարողանան իր երդմնակալության արարողության ժամանակ անվտանգություն ապահովել:
«Ես միանգամայն վստահում եմ գաղտնի ծառայությանը, վստահ եմ, որ արարողությունը կանցնի առանց խնդիրների և անվտանգ միջավայրում»,- ասել է դեմոկրատը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բայդենն իր ելույթի ժամանակ հայտնել է, թե Դոնալդ Թրամփը անկարող է իրականացնել նախագահի լիազորությունները:
Միևնույն ժամանակ, նա մի քանի անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք նա աջակցում է Թրամփի իմպիչմենթին:










