Չեխիայի մեծագույն դիակիզարանը գերբեռնված է. պատճառը՝ կորոնավիրուսի զոհերի աճող թվերն են
Չեխիայի ամենամեծ դիակիզարանը, որը գտնվում է հյուսիսարևելյան Օստրավա քաղաքում, գերծանրաբեռնված է կորոնավիրուսային համավարակի զոհերի աճող թվի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Նշվում է՝ երկրում թաղման բյուրոների ավտոմեքենաները նախօրեին մի քանի րոպեն մեկ դագաղներ էին հասցնում, որոնցից ոմանց վրա գրված էր «COVID»: Ներկայումս դիակիզարանն օրական ավելի քան 100 դագաղ է ընդունում, որը կրկնակի անգամ գերազանցում է դրա առավելագույն հզորությունը:
Հիշեցնենք՝ գամավարակի սկզբից ի վեր Օստրավայում ամսական մինչև 1000 մարմին էր դիակիզվում:
Դիակիզարանի տնօրեն Իվո Ֆուրմանչիկի խոսքով՝ դրանց թիվը նոյեմբերին հասել էր 1550-ի, իսկ դեկտեմբերին` 1.570-ի` հոկտեմբերի վերջին կտրուկ աճից հետո:










